ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1.1. Հրատարակիչը գրավում է նորանոր ընթերցողների, ընդլայնում է լսարանն առաքման և վաճառքի ամենաարագ զարգացող միջոցի՝ էլեկտրոնայինի օգնությամբ։
Հանած թուղթը, հանած տպագրությունը, հանած առաքումը, գումարած նոր լսարանը։
 
1.2. Pressinfo.am-ը հրատարակիչներին առաջարկում է հրապարակումների pdf ֆայլերի վերածում մի ձևաչափի, որը պաշտպանված է պատճենումից, հարմար է առցանց դիտման համար և, միևնույն ժամանակ, հասանելի է ներբեռնման ու օֆ-լայն ռեժիմով ընթերցման համար հատուկ հավելվածում, որն ստուգում է ընթերցողի՝ էլեկտրոնային տարբերակն ստանալու իրավունքը։ Ինտուիտիվ 3D-ռիդերը թույլ է տալիս դիտումից ստացվող վիզուալ զգացողությունները մոտեցնել իրական՝ թղթային տարբերակին։   

1.3. Pressinfo.am-ը կարող է օգտագործման համար տրամադրել առցանց 3D-ռիդեր հրատարակչի կայքում։
 
1.4. Հրատարակիչը հնարավորություն է ստանում մեր կայքում տեղակայել իր հրապարակումների բոլոր համարների արխիվը՝ ընթերցելու համար հարմար, բայց պատճենումից պաշտպանված ձևով։ Pressinfo.am-ը տրամադրում է տեղ դրանք պահելու համար, արխիվների որոնման համակարգ, դրանց հասանելիության կազմակերպում՝ համաձայն հրատարակիչների հետ պայմանավորվածության։
 
1.5. Pressinfo.am-ը չի մրցակցում պարբերականի կամ հրատարակչական տան սեփական կայքի հետ։ Նրանց խնդիրները տարբեր են։ Pressinfo.am-ն ընդամենը սպառման և ընթերցողական լսարանի ներգրավման ևս մեկ խողովակ է։
 
1.6. Գովազդը ձեր պարբերականների էլեկտրոնային տարբերակներում մնում է այն նույն  ձևաչափով և ծավալներով, ինչ և տպագիրներում։ Ընթերցողների համար իրագործվում է գովազդատուի կայք մտնելու հնարավորությունն ուղղակի պարբերականի էլեկտրոնային էջից։
 
1.7. Pressinfo.am-ը հրատարակչին տրամադրում է վիճակագրություն իրենց պարբերականների ֆայլերին օգտատերերի դիմելու, ազդագրերը դիտելու վերաբերյալ։ Եթե  պարբերականը կայքում դրված է առցանց ազատ դիտման համար՝ կազմվում է վիճակագրություն որոշակի էջերի դիտման վերաբերյալ։ Հրատարակիչն ստանում է իրավունք և հասանելիություն՝ ինքնուրույն հետևելու իր հրապարակումների վերաբերյալ վիճակագրությանը, մտցնել և խմբագրել տվյալներ հրատարակչության մասին, հրապարակումների վերաբերյալ տեղեկատվություն, տեղակայել ազդագրեր։
 
1.8. Հրապարակումների էլեկտրոնային պատճենների դիտումը հետագայում կարող է գումարվել տպագիր տարբերակի ընդհանուր տպաքանակին՝ Ձեր գովազդատուներին ներկայացնելու համար։
 
1.9. Ընկերությունը ծրագրում է նախագծի լայն գովազդում.  
                                                                                
- կայքի առաջմղում որոնման համակարգերում, օպտիմալացում հետշտգտանելիության համար,
- համատեքստային գովազդ,
- որոնողական գովազդ,
- բանեների գովազդ,
- գովազդ տպագիր պարբերականներում և տեղեկատուներում։
 
Գովազդելով մեր կայքը՝ մենք գովազդում ենք Ձեր պարբերականները։
 
2. Ձեր ընթերցողները հնարավորություն կունենան ոչ միայն կարդալ պարբերականները մեր կայքում, այլև ներբեռնել դրանք իրենց համակարգչում, եթե Դուք համաձայնություն կտաք դրան։ Այս սպասարկումը վճարովի է։ Էլեկտրոնային տարբերակի ներբեռնման վճարը կհանվի բաժանորդի անձնական հաշվից՝ պարբերականի ընտրությունը հաստատելուց հետո։
 
Բաժանորդն անձնական հաշիվը կարող է լրացնել հետևյալ կերպ.
- էլեկտրոնային փողերով,
- իրավաբանական կամ ֆիզիկական անձի հաշվեքարտով,
- կրեդիտ-դեբետային քարտով։ 

Հրատարակիչն իրավունք ունի ինքնուրույն սահմանել հրապարակման արժեքը։
 
Մեր Ընկերությունն ամեն ամիս ավտոմատ ռեժիմով հրատարակիչներին կայքում  կներկայացնի հաշվետվություն կայքում նրանց հրապարակումների դիտումների և «ներբեռնման» հայցերի քանակի վերաբերյալ՝ գնորդներից այդ սպասարկման համար ստացված գումարները (հանած գործակալական պարգևավճարները) հրատարակչի բանկային հաշվին փոխանցելով։

Թերթեր

Ամսագրեր

Գրքեր

Media

Պորտալի մասին  |  Գովազդատուների համար |  Օգտատիրական համաձայնագիր |  Գաղտնիության քաղաքականություն |  Հրատարակիչների համար |  Օգնություն |  Հետադարձ կապ |