ՕԳՏԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

«Pressinfo.am» տարածման համակարգում (այսուհետ՝ Համակարգ) գրանցվելու պայման է համարվում սույն Օգտատիրական համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) պայմանների լիակատար և անվերապահ ընդունումը, որը կնքվում է «Բլից-Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն կամ «մենք») և Ձեր (այսուհետ՝ Օգտատեր կամ Դուք) միջև։

Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ Համաձայնագրի տեքստին։

Սույն Համաձայնագրի պայմաններին Ձեր համաձայն չլինելու դեպքում այն կհամարվի չկնքված, և Դուք չեք կարողանա գրանցվել Համակարգում որպես օգտատեր կամ օգտագործել Համակարգն առանց գրանցման։ Օգտատիրական համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Ձեր կողմից նրա պայմաններին համաձայնություն հայտնելու պահից սկսած՝ Համակարգում գրանցման ճանապարհով, և գործում է անորոշ երկար ժամանակով։

1.      Համաձայնագրի առարկան

Ընկերությունն առաջարկում է Ձեզ Համակարգի սպասարկումների (ծառայությունների) հասանելիություն սույն Համաձայնագրի առարկա հանդիսացող պայմաններով։ Համաձայնագիրը մեր կողմից կարող է փոփոխվել առանց որևէ հատուկ ծանուցման։ Համաձայնագրի թարմացված՝ նոր խմբագրությամբ տարբերակն ուժի մեջ է մտնում դրա տեղակայման պահից սկսած երրորդ (3-րդ) օրվա ավարտին, եթե Համաձայնագրի խմբագրված տարբերակը որևէ այլ բան չի նախատեսում։ Համաձայնագրի գործող տարբերակը մշտապես գտնվում է հետևյալ վեբ-հասցեում՝ http://pressinfo.am/hy/page/agreement/

2.      Սպասարկումների նկարագրությունը

 Ընկերությունը հնարավորություն է ընձեռում ունենալ Համակարգի միջոցով տարածվող տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակների վճարովի և անվճար հասանելիություն՝ այն ձևաչափով, որն օգտատերերին թույլ կտա ընթերցել դրանք Pressinfo.am-ի հատուկ մշակված ռիդերով, ինչպես նաև դրանց ներբեռնման միջոցով՝ վճարի դիմաց կամ անվճար, ստանալ այլ սպասարկումներ՝ կապված տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակների տարածման հետ։ Համաձայնագիրը հաստատում է Համակարգում ձեռք բերած տպագիր լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակների ոչառևտրային օգտագործման (Pressinfo.am-ի հատուկ ռիդերով ընթերցման ձևաչափով) Ձեր իրավունքները։

Ներկա պահին Համակարգի կողմից առաջարկվող բոլոր սպասարկումները, ինչպես նաև դրանց զարգացումը և/կամ նորերի ավելացումը հանդիսանում են սույն Համաձայնագրի առարկա։ Դուք հասկանում և համաձայնում եք, որ բոլոր ծառայությունները մատուցվում են «ինչպես որ կան», և որ մենք պատասխանատվություն չենք կրում որևէ ուշացման, խափանման, Համակարգում ներկայացված որևէ տեղեկատվության ոչ ճիշտ կամ ժամանակավրեպ մատուցման, հանման կամ չպահպանման համար։ Համակարգի սպասարկումներից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգիչ և Ինտերնետ-հասանելիություն (WWW)։ Ցանցում իրավունքների հասանելիության, դրա համար համապատասխան սարքավորումների ու ծրագրերի գնման և կարգավորման բոլոր հարցերը լուծում եք Դուք ինքներդ. դրանք Համաձայնագրով չեն նախատեսվում։

3.      Պարտավորություններ գրանցման հետ կապված, գաղտնաբառը և անվտանգությունը

Համակարգի սպասարկումներից օգտվելու համար Դուք համաձայնում եք ներկայացնել ճշմարիտ, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն Ձեր մասին այն հարցերի շուրջ, որոնք առաջարկվում են Գրանցաձևում, և այդ տեղեկատվությունը պահել ակտուալ վիճակում։ Ձեր ներկայացրած տեղեկատվության ճշգրտությունից և ճշմարտացիությունից են ուղղակիորեն կախված Համակարգում ֆինանսական տրանզակցիաների կատարման արագությունը և ճշտությունը։ Եթե Դուք ոչ ճիշտ տեղեկատվություն եք ներկայացնում կամ եթե մենք լուրջ հիմքեր ունենք կարծելու, թե Ձեր ներկայացրած տեղեկատվությունը ճիշտ չէ, թերի է կամ սխալ, Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել կամ չեղյալ համարել Ձեր գրանցումը և մերժել Ձեզ՝ օգտվել իր ծառայություններից (կամ դրանց մի մասից)։

Գրանցման գործընթացի ավարտին Դուք ստանում եք Pressinfo.am համակարգում անձնական աշխատասենյակի հասանելիության լոգին և գաղտնաբառ։ Միևնույն ժամանակ, Դուք իրավունք չունեք ձեր գրանցումը (լոգինը և գաղտնաբառը) հանձնել երրորդ անձի, ինչպես նաև իրավունք չունեք ստանալ այն երրորդ անձից ոչ այլ կերպ, քան Ընկերության գրավոր համաձայնությամբ։ Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Ձեր և երրորդ անձանց միջև որևէ պայմանագրի համար։

Դուք ինքներդ եք պատասխանատվություն կրում Ձեր լոգինի և գաղտնաբառի անվտանգության, ինչպես նաև այն ամենի համար, ինչը Համակարգում կարվի Ձեր լոգինի և գաղտնաբառի ներքո։ Ընկերությունն իրավունք ունի արգելել որոշակի լոգինների օգտագործումը և/կամ իրավունք ունի հանել դրանք շրջանառությունից։ Դուք համաձայնում եք, որ Դուք պարտավոր եք անհապաղ տեղեկացնել մեզ Ձեր լոգինի և գաղտնաբառի՝ Ձեր կողմից չթույլատրված օգտագործման ցանկացած դեպքի և/կամ անվտանգության ցանկացած խախտման մասին, ինչպես նաև համաձայնում եք, որ Դուք ինքնուրույն եք իրագործում աշխատանքի ավարտը ձեր նշանաբառով («Ելք» կոճակ)՝ Համակարգի ծառայությունների հետ յուրաքանչյուր գործունեություն ավարտելուն պես։ Ընկերությունը պատասխանատու չէ նաև տվյալների հնարավոր կորստի և փչացման համար, ինչը կարող է տեղի ունենալ Ձեր կողմից Համաձայնագրի այս մասի կետերը խախտելու պարագայում։

4.      Օգտատիրոջ իրավունքները և պարտավորությունները

Դուք իրավունք ունեք օգտագործել Համակարգում ձեռք բերած տպագիր լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակները Pressinfo.am-ի հատուկ ռիդերով ընթերցման ձևաչափով՝ ցանկացած ձևով և ցանկացած նպատակով, որոնք չեն հակասի օգտատիրոջ երկրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրական դրույթներին, ինչպես նաև հաշվի առնելով Համաձայնագրով սահմանված սահմանափակումները։ Համակարգում ձեռք բերած տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակների ստացման հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել Համակարգի տեխնիկական աջակցության ծառայությանը։ Դուք իրավունք ունեք պահանջել ձեր անձնական հաշվին վերադարձնել որևէ պարբերականի համար դրանից հանված դրամական միջոցները՝ մեր կողմից Համաձայնագրի չկատարման կամ պատշաճ ձևով չկատարման դեպքում, ինչպես նաև ցանկացած պահի հրաժարվել Համակարգի սպասարկումներից։

5.      Վարքի կանոններ

Դուք ընկալում և ընդունում եք, որ Համակարգի կայքում էլեկտրոնային ձևով  տեղակայված և դրա միջոցով վճարովի կամ անվճար հասանելիությամբ տարածվող ողջ տեղեկատվության (կոնտենտ) համար պատասխանատու է այն անձը կամ կազմակերպությունը, որն այդ կոնտենտն արտադրել է։ Ընկերությունը չի վերահսկում Pressinfo.am Համակարգով տարածվող տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակների բովանդակությունը, հետևաբար՝ չի կարող պատասխանատվություն կրել այդ կոնտենտի ճշգրտության, ամբողջականության կամ որակի համար։ Դուք հասկանում եք, որ, օգտագործելով Համակարգի ծառայությունները, Դուք կարող եք տեսնել կոնտենտ, որը վիրավորական է, անպարկեշտ կամ վիճելի։ Ընկերությունը ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում Համակարգում Ընկերության գործընկերների տեղակայած կոնտենտի համար։

Դուք համաձայնում եք, որ Ընկերությունը պարտավոր չէ տեղակայումից առաջ նայել ցանկացած տեսակի կոնտենտը, ինչպես նաև համաձայնում եք, որ Ընկերությունն իրավունք ունի (բայց ոչ պարտականություն) իր հայեցողությամբ մերժել Համակարգի ծառայություններից մեկի միջոցով հասանելի ցանկացած կոնտենտի տեղակայումը կամ դրա հեռացումը։ Դուք համաձայնում եք, որ պետք է ինքնուրույն գնահատեք կոնտենտի հետ կապված բոլոր ռիսկերը, ներառյալ այդ կոնտենտի հուսալիության, ամբողջականության կամ օգտակարության գնահատականը։

Օգտատիրոջն արգելվում է Համակարգի ծառայություններն օգտագործել.

-  - Համակարգում ձեռք բերված տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակների փոփոխման, ուղղման կամ այլ սրբագրումներ կատարելու համար,

-     - Համակարգում ձեռք բերված տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակները ցանկացած ձևով տարածելու համար՝ առանց նախապես Ընկերության հետ համաձայնեցնելու,

-      - Համակարգում ձեռք բերված տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակներում հրապարակված նյութերի կոմերցիոն օգտագործման համար՝ առանց հեղինակային իրավունքների տիրոջ հետ համաձայնեցման,

-  - Համակարգում ձեռք բերված տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակների հիման վրա տպագիր պարբերականները վերահրատարակելու համար,

-        -  տեղի, ՀՀ օրենսդրությունը կամ միջազգային իրավունքի նորմերը միտումնավոր խախտելու համար,

-        -  այլ անձնաց անձնական տվյալները հավաքելու և պահելու համար,

-        -    Ընկերության վեբ-կայքի նորմալ աշխատանքը խափանելու համար,

-        -  Ցանցում այլ անձանց անունից անօրինական ներկայանալու ցանկացած ձևի և եղանակի կիրառման համար,

-      -  այլ անձանց՝ Համաձայնագրով նախատեսված սահմանափակումների և արգելքների խախտմանն ուղղված գործողությունների իրականացման կամ աջակցման համար։

 

6.      Ընկերության իավունքները և պարտականությունները

Ընկերությունը պարտավոր է Ձեզ տրամադրել վճարովի կամ անվճար հասանելիություն առցանց ռեժիմով, Pressinfo.am-ի հատուկ ռիդերով տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակները նայելու համար, ինչպես նաև տպագիր լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակների ներբեռնման հնարավորություն՝ Ձեր կողմից այդ սպասարկման համար վճարում կատարելուց հետո։ Համակարգում տպագիր պարբերականների էլեկտրոնային տարբերակների դիտման կամ ներբեռնման հետ կապված խնդիրների առաջացման վերաբերյալ Ձեզնից տեղեկատվություն ստանալու պարագայում Ընկերությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները վերացնելու համար։ Մենք պարտավոր ենք Ձեր պահանջով ձեր անձնական հաշվին վերադարձնել պարբերականի կամ բաժանորդագրության համար Ձեր վճարած դրամական միջոցները՝ մեր կողմից Համաձայնագրի չկատարման կամ պատշաճ կերպով չկատարման դեպքում։ Ընկերությունն իրավունք ունի Ձեր անձնական աշխատասենյակի էջերում և ռիդերի ինտերֆեյսում տեղակայել գովազդային տեղեկատվություն կամ ցանկացած այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ կհամարի, անձնական աշխատասենյակի ռիդերի և ինտերֆեյսի հատուկ առանձնացված բլոկներում։ Նման տեղեկատվության ձևը, կարգը և ծավալները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել Ընկերության կողմից։

7.      Համաձայնագրի գինը և վճարման կարգը

Վճարումն ըստ Համաձայնագրի կատարվում է Համակարգում հրապարակված՝ Ընկերության կողմից ինքնուրույն սահմանվող սակագների հիման վրա։ Ընկերությունը կարող է միակողմանիորեն բարձրացնել սակագները՝ նախապես այդ մասին տեղյակ պահելով Օգտատերերին իր կայքում համապատասխան հայտարարություն տեղակայելով։ Սպասարկումների վճարումն ըստ Համաձայնագրի կարող է իրականացվել Օգտատիրոջ կողմից հետևյալ կերպ.

-         - էլեկտրոնային փողերով,

-         - իրավաբանական կամ ֆիզիկական անձի հաշվեքարտով,

-         -  կրեդիտ/դեբետային քարտով։

 

8.      Գրանցման դադարեցումը

Դուք համաձայնում եք, որ Ընկերությունն իրեն է վերապահում Համակարգի ցանկացած ծառայության հասանելիության համար Ձեր լոգինի և գաղտնաբառի դադարեցման և Ձեր կողմից սույն Համաձայնագրի պայմանների կամ գործող օրենսդրության այլ դրույթների խախտման դեպքում ցանկացած կոնտենտ  հանելու բացառիկ իրավունքը։

9.      Ընկերության սեփականության և հեղինակային իրավունքները

Դուք ընդունում և համաձայնում եք, որ Համակարգի ծառայությունները և դրանց հետ կապված բոլոր անհրաժեշտ ծրագրերը պարունակում են տեղեկատվություն, որը պաշտպանված է մտավոր սեփականության մասին օրենքով և հայկական ու միջազգային այլ օրենքներով, իսկ ծառայությունների գործընթացում Ձեզ մատուցվող կոնտենտը պաշտպանված է հեղինակային իրավունքներով, առևտրային մակնիշներով, պատենտներով և համապատասխան այլ օրենքներով։ Բացի այն դեպքերից, որոնք հատուկ սահմանված են Ընկերության կամ նրա գովազդատուների կողմից, Դուք համաձայնում եք չձևափոխել, չվաճառել, չտարածել այդ կոնտենտը և ծրագրերն ամբողջությամբ կամ մաս-մաս։ PDF ձևաչափով և Pressinfo.am-ի հատուկ ռիդերով դիտելու ձևաչափով էլեկտրոնային տարբերակների հեղինակային իրավունքների սեփականատեր են հանդիսանում տպագիր պարբերականների հեղինակային իրավունք ունեցող համապատասխան սեփականատերերը։

10.  Ընկերության պատասխանատվությունը

Ընկերությունը պատասխանատվություն է կրում ըստ Համաձայնագրի իր պարտականությունները կատարելու համար՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Համակարգի սպասարկումներից օգտվելու արդյունքում Ձեր կրած վնասների համար։

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Համակարգի սպասարկումների մատուցման ընդհատումների համար՝ ծրագրային ապահովման կամ մեզ չպատկանող սարքավորումների խափանումների դեպքում։

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Համակարգի սպասարկումների հասանելիության ժամանակավոր բացակայության համար՝ կապված սարքավորումը, ծրագրային ապահովումը փոխելու, այլ աշխատանքների իրականացման հետ, որոնք պայմանավորված են Ընկերության տեխնիկական միջոցների աշխատունակությունը և զարգացումն ապահովելու անհրաժեշտության հետ։

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ՝ Համակարգի սպասարկումն ստանալու համար անհրաժեշտ սարքավորման և ծրագրային ապահովման անվտանգության համար։

11.  Ամփոփիչ դրույթներ

Համաձայնագիրը համարվում է իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագիր Օգտատիրոջ և Ընկերության միջև և կանոնակարգում է բոլոր Օգտատերերի կողմից Համակարգի ծառայությունների օգտագործումը։

Դուք և Ընկերությունը համաձայնության եք գալիս, որ բոլոր հնարավոր վեճերը Համաձայնագրի առումով լուծվելու են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ձեր կողմից Համաձայնագրի պայմանների ընդունումը չի կարող ընկալվել որպես Ձեր և Ընկերության միջև գործակալական հարաբերությունների, ընկերակցության հարաբերությունների, համատեղ գործունեության հարաբերությունների, անձնական վարձակալման հարաբերությունների կամ որևէ այլ հարաբերության հաստատում, որոնք ուղղակիորեն նախատեսված չեն Համաձայնագրով։

Դատարանի կողմից Համաձայնագրի որևէ դրույթի անվավեր կամ պարտադիր կատարման ենթակա չլինելու ճանաչումը չի հանգեցնում Համաձայնագրի մյուս դրույթների անվավերությանը կամ կատարման ենթակա չլինելուն։

Ընկերության չգործելը Ձեր կամ այլ օգտատետերի կողմից Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում Ընկերությանը չի զրկում ավելի ուշ իր շահերը պաշտպանելու համապատասխան գործողություններ ձեռնարկելու իրավունքից, ինչպես նաև չի նշանակում, թե Ընկերությունը հրաժարվում է իր իրավունքներից՝ հետագայում նույն կամ նման խախտումների կատարման պարագայում։   

Թերթեր

Ամսագրեր

Գրքեր

Media

Պորտալի մասին  |  Գովազդատուների համար |  Օգտատիրական համաձայնագիր |  Գաղտնիության քաղաքականություն |  Հրատարակիչների համար |  Օգնություն |  Հետադարձ կապ |