ՊՈՐՏԱԼԻ ՄԱՍԻՆ

Հարգելի այցելու, ուրախ ենք ողջունել ձեզ մեր կայքում։

 

«Բլից-Մեդիա» ՍՊԸ-ն ներկայացնում է Pressinfo.am ինտերնետ-պորտալը՝ հայկական և արտասահմանյան տպագիր ԶԼՄ-ների առցանց գրադարան, որը հատուկ ստեղծվել է ձեր սիրելի տպագիր պարբերականներն էլեկտրոնային տարբերակով ընթերցելու և ձեզ հետաքրքրող ԶԼՄ-ների մասին տեղեկատվության որոնման համար։

Շնորհիվ հարմար որոնման համակարգի՝ դուք կկարողանաք ընտրել թերթեր, ամսագրեր, կատալոգներ, ուղեցույցներ և այլ հրապարակումներ, իսկ հետո ներբեռնել դրանց էլեկտրոնային տարբերակները ձեր համակարգչում կամ հենց կայքում նայել ձեզ հետաքրքրող համարները՝ առցանց-ռիդերի օգնությամբ, բացի այդ՝ ձևակերպել բաժանորդագրություն կամ պարզապես ծանոթանալ ձեր ընտրած զանգվածային լրատվամիջոցի ազդագրերին։

Այն դեպքում, երբ բաժանորդագրությունը կամ առցանց տարբերակը դեռ անհասանելի են, դուք կարող եք հայտ ներկայացնել, և մենք անպայման, մոտ ապագայում, կավելացնենք ձեր սիրելի պարբերականը մեր էլեկտրոնային գրադարանում, ինչից հետո ձեզ կտեղեկացնենք, որ այդ պարբերականն արդեն առկա է մեր տվյալների շտեմարանում։ Բայց ամենագլխավորն այն է, որ դուք ստիպված չեք լինի փոխել թերթեր և ամսագրեր կարդալու ընթացքում ձեռք բերած ձեր սովորությունները։

Ինչպես և նախկինում, դուք կկարողանաք թերթել էջերը, նշումներ անել և ամսագիրը թողնել բաց վիճակում՝ հետո ընթերցանությունը հենց այդ էջից շարունակելու համար։ Մեր ընթերցողներին հասանելի կլինի նաև առավել տարածված պարբերականների էլեկտրոնային համալիրը (մեկ և ավելի տարիների ամբողջական արխիվը)։

Pressinfo.am կայքի հետ դուք այլևս անհրաժեշտություն չեք ունենա պահել կարդացած թերթերն ու ամսագրերը՝ դրանցով սահմանափակելով ձեր «կենսատարածքը», իսկ անհրաժեշտ հոդվածը գտնելու համար բավական է միայն մտցնել բանալի բառերը որոնման համակարգ։

 

Կոնտակտային տեղեկատվություն

«Բլից-Մեդիա» ՍՊԸ

Հասցե՝  Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Ագաթանգեղոսի փ. 6

Տնօրեն՝ Արմեն Դավթյան

Հեռ.՝ + (37410) 52-53-01, + ( 37410) 58-17-13

 

Թերթեր

Ամսագրեր

Գրքեր

Media

Պորտալի մասին  |  Գովազդատուների համար |  Օգտատիրական համաձայնագիր |  Գաղտնիության քաղաքականություն |  Հրատարակիչների համար |  Օգնություն |  Հետադարձ կապ |