ԱՍԵԼՈՒԿՆԵՐ ՈՐՍԿԱՆ ՊԱՊԻՑ (հայերեն)

Գինը: 700.00 դրամ

Վերջին համարը № 1 07-03-2015

Գեղեցիկ նկարազարդումներով այս ուրախ գրքում զետեղված բանաստեղծությունները փոքրիկ ընթերցողների համար ոչ միայն զվարթ ժամանցային նշանակություն կարող են ունենալ, այլև գիտելիքների պաշարով կարող են զինել նրանց: Օրինակ` ուշադիր ընթերցելու կամ անգիր սովորելու դեպքում, փոքրիկները մեկընդմիշտ կհիշեն, որ գայլերը սիրում են գառնուկներ ուտել, կատուները սիրում են կաթ ու մածնի պաշար ունենալ, որ շունն ու կատուն միշտ պայքարի մեջ են:
Բացի զվարթ տրամադրությունից, որ պարգևում է գիրքը, հեղինակը նաև երեխաներին ուղղորդում է դեպի հայրենի գրականություն` պապի ասելուկների միջոցով հիշեցնելով հանրահայտ ստեղծագործությունների մասին ու կապ ստեղծելով դրանց հետ, երեխաներին այդպիսով ստիպելով, որ հիշեն կամ անպայման կարդան, օրինակ` Պույ-պույ մկնիկի մասին, կամ գող փիսոյի մասին անկրկնելի բանաստեղծությունները, որոնց արտասանությամբ մեծացել են իրենց ծնողներն ու տատիկ-պապիկները:
Հեղինակը հետաքրքիր ձև է գտել իր պատմությունները պատմելու. դրանք բոլորն սկսվում են. «Մի օր պապս ասաց…» նախադասությամբ, որը, կարծես, հուշում է, որ իր պատմությունները հին- հին արմատներ ունեն և պետք է դրանք լավ իմանալ:

Համարներ

Թերթեր

Ամսագրեր

Գրքեր

Media

Պորտալի մասին  |  Գովազդատուների համար |  Օգտատիրական համաձայնագիր |  Գաղտնիության քաղաքականություն |  Հրատարակիչների համար |  Օգնություն |  Հետադարձ կապ |