ՊԱՐՈՒՅՐ ՍԵՒԱԿ: ԲԱՐԻ ԵՐԱԶՍ` ՁԵԶ, ՍԻՐԵԼԻՆԵ՛Ր..

Գինը: 2999.93 դրամ

Վերջին համարը № 1 11-03-2015

Էդիթ Պրինտը հրատարակել է վաղամեռիկ բանաստեղծ, հայ պոեզիայի ամենասիրված հեղինակներից մեկին՝ Պարույր Սևակին նվիրված գրական ուղեցույց-հանրագիտակը: Հեղինակ Յուրի Պետրոսյանը փորձել է Սևակին ներկայացնել սովորական մահկանացուի նրա կերպարով՝ առօրեա կյանքում, մտերիմների շրջապատում, ուրախության ու տխրության պահերին, քնքշանք ու բարկություն արտահայտելիս: Հանրագիտակում Սևակի պոեզիայի սիրահարներս նրան ճանաչում ենք որպես շինարարի, այգեպանի, քնքուշ հոր, սիրող այր և իսկապես մեծ մարդասերի, ամենահայի:

Ժողովածուն բաղկացած է «Լույսի պես մաքուր», «Ցայգերգ», «Հայրենիք», «Նորից չեն սիրում, սիրում են կրկին», «Մահերգ», «Վարք մեծաց», «Մտերիմները», «Գրականագիտություն-քննադատություն-մատենագիտություն», «Սևակյան մասունքներ» բաժիններից և «Վերջերգից»: Ներառված են Սևակի գործերից ու մտքերից: Որպես մասունքներ՝ ժողովածուում զետեղվել են նաև Սևակի ընծայագրերից: Սևակը ներկայացված է ժամանակակիցների գնահատականներում:

Համարներ

Թերթեր

Ամսագրեր

Գրքեր

Media

Պորտալի մասին  |  Գովազդատուների համար |  Օգտատիրական համաձայնագիր |  Գաղտնիության քաղաքականություն |  Հրատարակիչների համար |  Օգնություն |  Հետադարձ կապ |