ԱՇԽԱՐՀԻ ԻՄԱՍՏՈՒՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Գինը: 2000.00 դրամ

Վերջին համարը № 1 11-03-2015

 Հեքիաթների սույն ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար, քանի որ մարդը յուրաքանչյուր տարիքում կարիք ունի յուրովի բացահայտելու իմաստնության աշխարհը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: Ուսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները:

   Կարդալով բացենք դուռն իմաստնության...

Համարներ

Թերթեր

Ամսագրեր

Գրքեր

Media

Պորտալի մասին  |  Գովազդատուների համար |  Օգտատիրական համաձայնագիր |  Գաղտնիության քաղաքականություն |  Հրատարակիչների համար |  Օգնություն |  Հետադարձ կապ |