ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ/ Համառոտ ակնարկ

Գինը: 3000.00 դրամ

Վերջին համարը № 1 01-06-2012

Գիրքը հասցեագրված է սփյուռքի հայերին և տարբեր երկրների ընթերցողների, որոնց հետաքրքրում է Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Գիրքն իրենից ներկայացնում է Հայոց պատմության համառոտ ակնարկ՝ սկսած հայ ժողովրդի կազմավորումից մինչև մեր օրերը: Գրքում նաև ընդգրկված են տարբեր ժամանակաշրջանների Հայաստանի պատմական 10 քարտեզներ:

Ճակատագրի բերումով հայերն ապրում են աշխարհի գրեթե բոլոր հորիզոնականներում. ստանում են օտարալեզու կրթություն, դառնում այլոց մշակույթների կրողներ: Սակայն արյան կանչով բազմաթիվ հայորդիներ ուզում են ավելին իմանալ իրենց նախնյաց երկրի և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի ներդրումների մասին: Բայց, ցավոք, ոչ բոլորն են տիրապետում մայրենիին: Շատ ու շատ երիտասարդներ էլ, ծնված լինելով արտերկրում, ոչ միայն չեն խոսում մայրենի լեզվով, այլև չեն եղել հայրենիքում. նրա մասին միայն լսել են: Իսկ Հայաստանի և հայոց պատմության մասին ռուսալեզու գրականությունը շատ սուղ է:         
Ռուսերեն նմանատիպ գիրքը՝ որպես Հայաստանի և հայոց պատմության համառոտ և համապարփակ ակնարկ, կօգնի ընթերցողին առավել հանգամանորեն ծանոթանալու հայ ժողովրդի պատմության կարևոր էջերին, ուշագրավ իրադարձություններին ու անցքերին: Գիրքը գրված է հանրամատչելի լեզվով:

Համարներ

Թերթեր

Ամսագրեր

Գրքեր

Media

Պորտալի մասին  |  Գովազդատուների համար |  Օգտատիրական համաձայնագիր |  Գաղտնիության քաղաքականություն |  Հրատարակիչների համար |  Օգնություն |  Հետադարձ կապ |