Ճարտարապետություն և շինարարություն

Գինը: 3000.00 դրամ

Վերջին համարը № N1-2015 24-02-2015

- Հրատարակվում է 2006թ.-ից: Գունավոր, իլյուստրացիոն ամենամսյա պարբերական է  (64 էջ): Բաժանորդներն են  հանրապետության 400-ից ավելի խոշոր շինարարական, նախագծային կազմակերպությունները,  ճարտարապետական արվեստանոցները, ոլորտում հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններ եւ անհատներ: Տպաքանակը` 1700:

-Առաքվում է ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով եւ մի շարք պետական գերատեսչություններ:

-Ամսագիրը հատուկ թղթակիցներ ունի  արտերկրում` ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Իտալիայում: Արտերկրում ունի նաեւ բաժանորդներ:

-Մշտական գովազդատուներն են` «Թերմոռոս-Ար», «Միկմետալ», «Ռ եւ Վ կոմֆորտ» ընկերությունները:

- Արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակին, ՀՀ վարչապետի շնորհակալագրին,  ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջին կարգի մրցանակին, բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի:

- Տարածվում է «Միդիս-շար», «Պրես-Ատտաշե»,  «Պրես-Ստենդ» ընկերությունների, ինչպես նաև pressinfo.am եւ pressa.ru  կայքերին բաժանորդագրության միջոցով եւ հատավաճառով:


Խմբագրական խորհրդի կազմը`

Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյան (նախագահ),  ՀՇՄ տնօրեն Գուրգեն Մինասյան (քարտուղար), Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան,  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյան, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան,  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյան, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան, «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյան,    տեխ. գիտ. դոկտոր Գագիկ Մարտիրոսյան:

Մեր հասցեն`
«Հայաստանի շինարարների միություն» ԻԱՄ
«Միդիս-շար» ՍՊԸ
Հասցեն՝ 0001, Երևան, Թումանյան 8, 2-րդ հարկ
Հեռ.՝  (374 10) 58 19 16, 58 18 27, (374 093) 02 76 76, (374 094)58 18 27
Հեռ./ֆաքս՝ (374 10) 58 18 15
Էլ. փոստ՝ shinamsagir@rambler.ru, hayshin@ rambler.ru, hayastanshin@mail.ru
Ֆեյսբուքյան էջ` facebook.com/ArchitectureConstructionArmenia

ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿ

Հանդիսանալով Հայաստանի ճարտարարապետների և շինարարների միությունների  պաշտոնական լրատվամիջոցը`  «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիրը մեծ ճանաչում ունի մասնագիտական շրջանակներում` ճարտարապետության և շինարարության ժամանակակից զարգացումներ, նոր տեխնոլոգիաներ, նյութեր, շինտեխնիկա, ինտերիեր, դիզայն, պատմաճարտարապետական ժառանգություն, համաշխարհային գանձեր, այն ամենը, ինչը կարող է լրացնել ոլորտով հետաքրքրված ընթերցողի տեղեկատվության պակասը:

«Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիրը կօգնի Ձեր ընկերությանը փոխշահավետ պայմաններով և շուկայականից զգալիորեն  ցածր գներով ամսագրի էջերում ներկայացնելու սեփական արտադրանքն ու գործունեությունը` օգտվելով Շինարարների միության գործընկերային կապերի միջոցով դրանք ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի գործարար շրջանակներին մատուցելու բացառիկ հնարավորությունից:

Համարներ

Թերթեր

Ամսագրեր

Գրքեր

Media

Պորտալի մասին  |  Գովազդատուների համար |  Օգտատիրական համաձայնագիր |  Գաղտնիության քաղաքականություն |  Հրատարակիչների համար |  Օգնություն |  Հետադարձ կապ |