Առավոտ

Գինը: 200.00 դրամ

Վերջին համարը № N182-2017 22-09-2017

«Առավոտը» հիմնադրվել է 1994 թ:  Թերթի նախահամարը լույս է տեսել օգոստոսի 3-ին:  Առաջին խմբագիրն էր գրող, հրապարակախոս  Իգնատ Մամյանը: Նույն տարում Իգնատ Մամյանի՝ այլ աշխատանքի անցնելուց հետո, գլխավոր խմբագիր դարձավ Արամ Աբրահամյանը և մինչ այսօր էլ թերթի գլխավոր խմբագիրն է: «Առավոտն» ունի նաև առնցանց տարբերակ՝ www.aravot.am: Առցանց «Առավոտի» խմբագիրն է Աննա Իսրայելյանը: Թերթի խմբագրի տեղակալն է Վոլոդյա Պետրոսյանը, տնօրենը՝ Գարիկ Մելքոնյանը:

 «Առավոտի» լրագրողները մշտապես հետևում են  թերթի վարքականոնին, որտեղ ձևակերպված են մասնագիտական և էթիկական նորմերը: «Առավոտը» կայացած լրատվամիջոց է, պրոֆեսիոնալ լրագրության  դպրոց, «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար: «Առավոտի» լրագրողները սեփական մեկնաբանություններում զերծ են մնում վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից: «Առավոտը» չի արտահայտում որևէ քաղաքական խմբի տեսակետը: «Առավոտում» լուսաբանվում են բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից  մինչև ժամանց:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, ք. Երևան, Արշակունյաց  2, 15 հարկ

Հեռ՝ (+37460) 27 48 04, (+37460)  27 48 05

Էլ փոստ: news@aravot.am

Վեբ-կայք: www.aravot.am

Համարներ

Թերթեր

Ամսագրեր

Գրքեր

Media

Պորտալի մասին  |  Գովազդատուների համար |  Օգտատիրական համաձայնագիր |  Գաղտնիության քաղաքականություն |  Հրատարակիչների համար |  Օգնություն |  Հետադարձ կապ |